07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Վարչապետը հանձնարարեց ծառայողական քննություն անցկացնել

Այսօր կայացած կառավարության նիստում վարչապետ  Տիգրան Սարգսյանը անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակումներին, որ  սոցփաթեթներից օգտվելիս  չարաշահումներ կան, մասնավորապես  պետական ծառայողներից պահանջում են որոշակի գումար, հանձնարարեց հարցը պահել ուշադրության կենտրոնում: “Քանի որ սա պիլոտային նախագիծ է, հարկավոր է անմիջապես արձագանքել:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին եւ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանին հանձնարարում եմ` ծառայողական հետաքննություն անցկացնել, լրագրողներից պարզել` թե որ դպրոցներում են չարաշահումներ լինում”,-ասաց նա: Վարչապետի խոսքով, այսօր 20 հազար պետական ծառայողներ օգտվում են սոցիալական փաթեթից, եւ արդեն 150 սրտի վիրահատություն է կատարվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ