Ջալալի լեգենդը
«Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»՝ հիշու՞մ եք։ Հիշում եք նաև, թե ոնց «հոդս ցնդեց» Ջալալի մեքենան, ու ինքը հրաշքով փրկվեց։ Երևի հիշում եք նաև, թե ինչպես էր արծրուն հովհաննիսյանն աղիողորմ ձայնով հայտնում, որ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կայուն։ Ամբողջ մամուլը հեղեղվել էր այդ լուրով, բայց երբեք էլ չիմացանք, նման պայթյունից հետո Ջալալի դեմքին մի փոքրիկ քերծվածք մնացե՞լ է։ Դրանից հետո արայիկ Հարությունյանը մայոր Ջալալ Հարությունյանին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Հետո գրեցին, որ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոսպիտալում։ Պաշտոն է առաջարկել ու Ջալալ Հարությունյանը գրեթե բաց տեքստով մերժել է այդ առաջարկը։
Այդքանից հետո Արցախի պաշտպանության նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվում է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ:
Շարքային քաղաքացին անգամ փաստերն իրար հետ համադրելուց կհասկանա, որ Ջալալից լեգենդ են ստեղծել, բայց թե ինչի՞ համար, ու՞մ դեմ գործելու համար, շուտով կերևա։ Գյանջայի օդանավակայանի ,, հոդս ցնդելն էլ,, ներկայացրի, որ իմանաք՝ նման մասնագետ խաբողներին կհավատա° ն։
ՀԳ «Ժիվոյ Ջալալին» ենք ուզում տեսնել, վիրավորվելուց հետո ոչ մի ձև չերևաց։ Վահան Բադասյանի վիրավոր, կոպիտ կար դրած գլուխն եք ամեն օր ցույց տալիս։ Լավ, բա Ջալա՞լը․․․ լավ, բա արծրունը
Հասմիկ Բաբաջանյան