02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Փուռն է տալիս»: Նիկոլը մոտենում է իշխանավորներին

ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ձերբակալվել է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, անպիտան զենքերի վաճառքի և առանձապես խոշոր չափերի կոռուպցիոն մեխանիզմներում ներգրավված լինելու համար։

Լավատեղյակները գիտեն, թե ինչ մտերիմ հարաբերություններ ունեին Պատրոն Դավիթն ու Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, վերջին 2.5 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, զենքերի առքուվաճառքը վստահելով Պատրոն Դավիթին, առիթը բաց չէր թողնում նշելու, որ Հայոց Բանակը համալրվում է նախադեպը չունեցող զինատեսակներով՝ «փակելով 80-ականների ամոթալի էջը»։ Ոչ պակաս մտերիմ հարաբերություններ ունեին նաև Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավիթը։ Ավելին, ըստ մամուլի, պատերազմի օրերին Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավիթը միասին տոնում էին վերջինիս ծննդյան օրը։

Նիկոլը նո՞ր իմացավ, որ զենքերն անպիտան են, փամփուշտներն էլ «մի ռազմեր փոքր»։ Այս ամենը Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավիթն արել են Նիկոլ Փաշինյանի գիտությամբ։ Պատրոն Դավիթին ձերբակալելով՝ Փաշինյանը փորձում է ինքնամաքրվել ու իր անունը դուրս հանել բանակի կազմաքանդման պատմությունից։ Պարոնայք իշխանավորնե՛ր, Նիկոլը «փուռը տալու» գործում սև գոտի ունի։ Կամաց-կամաց ձեր տներին է մոտենում, զգույշ եղեք չսայթաքեք։ Հիմա էլ օգտագործում և «փուռն է տալիս» ոչ միայն Պատրոն Դավիթին, այլ նաև ՀՀ ՊՆ նախկին նախարար Տոնոյան Դավիթին։

 

Global News Armenia

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ