Հարց՝ ո՞վ է ճիշտ, ե՞ս, թե՞ դու , Արծրուն. Հարություն Հարությունյան
«5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանը գրել է.
Լրագրողի հարցին, որ նա Ստեփանակերտում գրել է Հադրութի մասին, Արծրուն Հովհաննիսյանը ասում է, ո՞նց կարող ա մարդը էդքան պրոֆեսիոնալիզմ ունենա ու տենց բան ասի: Ես եղել եմ Հադրութում դրանից 20 րոպե առաջ: Այնտեղից չէի կարող գրել:
Ի՞նչ եմ ասել ես. Ասել եմ Արծրուն Հովհաննիսյանը Ստեփանակերտի «Միասնական կենտրոնում» եղած ժամանակ գրել է՝ այս պահին Հադրութում եմ , այստեղ բոլորը հայեր են:
Հարց՝ Ո՞վ է ճիշտ, ե՞ս, թե՞ դու , Արծրուն: Եւ ինչ կապ ունի պրոֆեսիոնալիզմը, իսկ եթե կապ ունի, ուրեմն՝ այո, ես ճիշտ եմ և երբեք քո պես «պարապ փամփուշտներ» օդ չեմ կրակում:
Ես իմ իմֆորմացիանները մի քանի աղբյուրից եմ ճշտում, ոչ թե ֆեյքերով եմ առաջնորդվում:
Ի դեպ, Հադրութից -Ստեփանակերտ 20 րոպեում ինչո՞վ ես հասել, ուղղաթիռո՞վ: