02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Տեսնես այս տարի քանի՞ մայր էր սպասում իր որդու վերադարձին

Տեսնես այս տարի քանի՞ մայր էր սպասում իր որդու վերադարձին․․․ Հարյուրին մոտ էր Նուբար տատս: Տեղ- մեղ չէր գնում, համարյա ամբողջ օրը տեղը նստած ու քթի տակ իր բառերով հորինած մի երգ էր դնգդնգացնում: Տասնյակ տարիներ են անցել տատիկիս մահվան օրվանից, բայց երգի բառերը չեմ մոռանում. Հինչ անեմ, հինչի դարդա Կտրալա սրտիս փարդան, Աշուղ չեմ, աշուղ տառա, Հինչ անեմ, հինչ դարդա: Վենդեր չօնեմ վեր փախչեմ, Թևեր չօնեմ վեր թռչեմ, Հինչ անեմ հինչի դարդա, Կտրալա սրտիս փարդան… Ավագ որդին՝ Սմբատը, Հայրենական մեծ պատերազմից հետ չէր եկել: Նրա փոխարեն «սև թուղթն էր եկել»:

Տարիները չէին մեղմում նրա ցավը և ամեն Նոր տարվա հետ նույն սպասումն էր՝ Սմբատս կգա… Մայրս ճոխ սեղաններ էր գցում, իսկ նա ինքն իրեն մտմտում էր՝ էս «ժորժոֆինը» Սմբատս սիրում էր, էս տարի հաստատ կգա… Այդպես էլ Սմբատին սպասելով, հանգավ: Հետագայում իմացանք, որ Բրեստի պաշտպանության հերոսների շարքում գրված է նաև Սմբատ Բաբաջանյանի անունը: Ասելիքս ինչ է: Տեսնես այս տարի քանի՞ մայր էր սպասում իր որդու վերադարձին… Սպասմանը չէի հավատա, եթե տատիս սպասումով լի աչքերը չուղեկցեին ինձ…Կնճիռների մեջ ծվարած ու սպասող մոր աչքերը՝ մինչեվ մահ։

 

Հասմիկ Բաբաջանյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ