09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ուղղակի գետինը մտնեն բոլոր այն լրագրողները, ովքեր այսօր պատգամավորի մանդատ ունեն ու լռում են

«Ազգային ժողովում օրեր առաջ միջադեպ էր տեղի ունեցել լրագրողի եւ պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև։ Հայկ Սարգսյանը նախ քաշել էր Սյուզի Բադոյանի ձեռքից, ապա, խլելով բարձրախոսը լրագրողից, փակվել էր իր աշխատասենյակում։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ Հայկ Սարգսյանի վարքը պետք է քննվեր, աղմուկ պետք է բարձրացնեին լրագրողական-հասարակական կազմակերպությունները, նախկին լրագրող պատգամավորները, փոխանցում է News.am-ը։ 

«Հիշեցնեմ մեկ դեպք, որ Վովա Գասպարյանը մեր գործընկեր Սիրանուշ Պապյանի մասին արտահայտվել էր, ամիսներ շարունակ օր ու գիշեր լրագրողական շրջանակները դրա մասին էին խոսում։ Հետո, Ջհանգիրյան Գագիկը կարող է իրեն ոչ կոռեկտ արտահայտություն թույլ տալ խորհրդարանում, ձայները կտրեն այդ կազմակերպությունները։ Ամեն օր այդ երեւույթները նկատելի են։ Ուղղակի գետինը մտնեն բոլոր այն լրագրողները, ովքեր այսօր պատգամավորի մանդատ ունեն ու լռում են։

Նրանք Նիկոլ Փաշինյանին հավասար այս երկիրը կործանման տարած դավաճաններ են եւ մի օր անպայման դատարանի առաջ կանգնելու են։ Իհարկե, ինձ ընդհանրապես Ազգային ժողովում նրանց աշխատաձեւը չի զարմացնում, որովհետեւ մի խորհրդարան, մի իշխանություն, որը կարող է անօրինական սահմանադրություն փոխել, անօրինական սահմանադրական դատարան փոխել, անօրինական ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանին առաջադրել, առավոտից գիշեր անօրինականությամբ զբաղվել, Սյուզի Բադոյանը կամ լրագրողն ով է, որ այս իշխանությունները ուղղակի չանեն»,- նշեց նա։

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ