01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ալիևը պատմության աղբանոցն է նետել Ղարաբաղի կարգավիճակը հարցը. Ադրբեջանի ԱԳՆ

Ալիևը պատմության աղբանոցն է նետել Ղարաբաղի կարգավիճակը հարցը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է հունվարի 20-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևին:

«Եվս մեկ անգամ հիշեցնենք Եվրախորհրդարանի անդամներին, որ Ադրբեջանի նախագահը կարգավիճակի հարցը նետել է պատմության աղբանոցը: Ինչ վերաբերում է հայկական բնակչությանը և ժառանգությանը, ապա Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները պաշտպանված են Ադրբեջանի սահմանադրությամբ՝ անկախ էթնիկ և կրթանական պատկանելիության»,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԵՄ խորհրդարանը ընդունել էր բանաձև, որում նշված էր, որ հարատև կարգավորումը դեռ գտնված չէ, և խաղաղության հասնելու տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի վերջինիս Հիմնարար սկզբունքների վրա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ