15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում Սուրեն Սահակյանի նշանակումը, բացի ինչ-որ մեկի՝ վարչապետի կամ պաշտպանության նախարարի նեղ անձնական նպատակահարմարությունից, որևէ բան չի հուշում

Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում Սուրեն Սահակյանի նշանակումը, բացի ինչ-որ մեկի՝ վարչապետի կամ պաշտպանության նախարարի նեղ անձնական նպատակահարմարությունից, որևէ բան չի հուշում․ ինչո՞ւ է նա նշանակվել այդ պաշտոնում և ի՞նչ խնդիր է լուծելու։
 
Մյուս կողմից, սրանից մեկ շաբաթ առաջ նախարարի տեղակալի պաշտոնում նշանակված նախկին ոստիկանապետն անկեղծորեն նշել էր, թե տեղյակ չէ, թե որ ոլորտներով կամ ուղղություններով է զբաղվելու, ենթադրելի է, որ Սահակյանի դեպքում էլ նույն անորոշությունը կարող է լինել՝ հետո մի բան կմտածենք սկզբունքով, ինչն արդեն իսկ մտահոգիչ է։
 
Գլխավոր խնդիրն այս ու մինչև այդ՝ նախկին ոստիկանապետին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցում միայն այն չէ, որ այս մարդիկ համակարգից չեն, այլ առհասարակ պարզ չէ, թե Հայաստանի, Արցախի, մեր զինված ուժերի համար այս ծանր շրջափուլում այս նշանակումները ինչ խնդիր են լուծելու։Տարակուսում է ռազմական փորձագետ, վերլուծաբան Տիգրան Աբրահամյանը։ 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ