01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նույնը, ինչ արեց Փաշինյանը Աբազյանին, արել է Համբարձումյանին

Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին, Փաշինյանը ըստ էության առաջարկել է տնօրենի պաշտոնում նշանակել, հստակ հասկացնելով, որ այդ քայլն անելով ինքը բացարձակ վստահության կարժանանա, սական Համբարձումյանը հրաժարվել է` բացատրելով, որ հիմքեր չկան, իսկ իր նկատմամբ վստահությունը, հետևաբար նաև նշանակումը, չի կարող դրանով պայմանավորված լինել։

Դրանից հետո փորձ է արվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան միջոցով կոնտրոլի վերցնել Համբարձումյանի գործողությունները, սակայն դրան էլ վերջինս ընդդիմացել ու թույլ չի տվել։ Այս դեպքերն են հանդիսացել հրաժարականի առիթներից մեկը, որոնց մասին Համբարձումյանը համառորեն լռում է։ Այսինքն` փորձել են անել այն նույնը, ինչ արեցին Ավինյանի միջոցով, երբ վերջինիս ուղարկեցին ԱԱԾ ու նա, Աբազյանի հիվանդության ընթացքում, ղեկավարում էր ծառայությունը և մարդկանց ձերբակալման ցուցումներ էր տալիս։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ