17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու են կրճատում հղիության ու ծննդաբերության նպաստները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ”Ժամանակավոր անաշխատունակության մասին” և ”Պետական նպաստների մասին”ՀՀ օրենքներում նախաձեռնած փոփոխությունները, որոնք առաջացրել են բազմաթիվ կանանց դժգոհությունը: ”Վերջին 4 տարիներին այս նպաստներից բխող ծախսերը բյուջեում ավելացել են շուրջ 3 անգամ: 2014թ-ի համար նախատեսված 8.5 մլրդի փոխարեն նախատեսվում է տրվող նպաստների քանակը հավելել 12 մլրդ դրամով: Մենք ուսումնասիրել են երեխաների ծնունդների քանակը, աշխատավարձերի բարձրացումը, և հիվանդությունների ժամանակ բացակայությունների չափը և տեսել ենք, որ սրանք 3 անգամ չեն շատացել”,-ասաց նա:

Նախարարը հավելեց, որ նպաստների աճը պայմանավորված է նրանով, որ մի շարք չաշխատող կանայք ծննդաբերությունից ամիսներ առաջ ինչ-որ կերպ որևէ գործատուի մոտ ձևակերպվում են և գումար ստանում պետական բյուջեից: ”Կառավարությունը մեծ ուրախությամբ կապահովեր բյուջետային ծախսերի ավելացումը, եթե միջոցներ ունենար: Սա նշանակում է, որ մենք խնդիր ունենք անդրադառնալու այս ծրագրերի նպատակայնությանը, արդյունավետությանը: Նշեմք, որ այս առիթով ներկայացված լուծումների նախագիծը վերջնական չէ, դրանք առաջարկություններ են, որը մենք քննարկում ենք և պատրաստ ենք քննարկել մինչև գանք լիարժեք համաձայնության”,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է կրճատել աշխատող կանանց տրվող հղիության և ծննդաբերության նպաստները, փոխարենը չաշխատող կանանց նվազագույն աշխատավարձի չափով նպաստ տրամադրել:
Արտեմ Ասատրյանը շեշտեց, որ շատ են անարդարություններն այս նպաստներն ստանալից:

”Օրինակ` մի չաշխատող կին ծննդաբերությունից ամիսներ առաջ կարողանում է ձևակերպվել և նպաստ ստանալ, մեկ այլ չաշխատող կին էլ չի կարողանում այդ մեթոդներով ստանալ նպաստ, այստեղ առաջանում է անարդարության խնդիր”: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ