17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր երկրի հիմնական օրենքը 17 տարեկան է

Հայաստանի Սահմանադրությունը 17 տարեկան է: Մեր երկրի մայր օրենքն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005-ի նոյեմբերի 27-ին՝  կրկին հանրաքվեով:

“Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը”,-կարդում ենք ՀՀ Սահմանադրության նախաբանում: Սահմանադրությունը բաղկացած է 117 հոդվածից:

 Henaran.am-ը շնորհավորում է բոլորին` Սահմանադրության տոնի առթիվ, մաղթում, որ հուլիսի 5-ը իրական տոն լինի մեզ համար, ոչ թե միայն ոչ աշխատանքային օր:

Եւ այնպես անենք, որ այսուհետ չխախտվի ոչ մեկի սահմանադրական իրավունքը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ