Այսօր ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ միջազգային օրն է
Այսօր ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ միջազգային օրն է, երբ ամենքս կարիքն ունենք «շնորհն ընդունելու» և արժևորելու մեր կյանքում: Շնորհակալ մարդն աստվածասեր է, բարի, կամեցող, կենսախինդ և հուսառատ: Ուստի եկեք շնորհակալություն հայտնենք Աստծուն, մեր ծնողներին, հարազատներին, ընկերներին և անգամ մեր թշնամիներին, որոնք մեզ միշտ զգոն և արթուն են պահում։ Թող Տիրոջ առատ շնորհները զարդարեն մեր կյանքը, և շնորհընկալ լինելով` գոհություն հայտնենք Նրան ամեն ինչի համար, գուցե վաղն ուշ լինի: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ․․․․