23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե մենք Պատվի հասարակություն լինեինք, մերժվածը կունենար մի եղանակ՝ խառակիրին․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Խառակիրին Ճապոնիայում ծիսական ինքնասպանությունն է, որը մեր օրերում նույնպես ճապոնացիները կատարում են այն դեպքերում, երբ կասկածի տակ է դրվում անձի պատիվն ու արժանապատվությունը։ Ճապոնիայում խառակիրին կատարում էին պատվազրկությունից խուսափելու համար։

Ժամանակակից Ճապոնիայում, երբ որեւէ պաշտոնյա մեղադրվում է կոռոպցիայի, կամ ծանր անօրինականության մեջ, նրա ողջ ընտանիքը նույնպես պատվազրկվում է, սակայն ընտանիքի եւ մերձավորների վրայից այդ պատվազրկությունը հանելու համար կա մի տարբերակ’ խառակիրին։ Օրինակ, 2001-ին մեծ հնչեղություն էր ստացել հայտնի ձյուդոյիստ Իսաո Ինօկումայի ինքնասպանությունը, որի ղեկավարած ընկերությունն իր պատճառով սնանկացել էր։ Առհասարակ, ազգերը բաժանվում են “պատվի” ու “ամոթի” հասարակությունների։

Ճապոնիան Պատվի հասարակություն է, Հայաստանը’ Ամոթի։ Պատվի հասարակություններում պատիվը փրկելու համար կա մեկ ձեւ։ Պատիվը խիստ անձնական հասկացություն է, Ամոթը հանրային կարծիքից է կախված։ Մերժվածը փորձում էր ձեւավորել հանրային կարծիք իր մեղքն ուրիշների վրա բարդելու համար։ Ճապոնիայում դա չէր անցնի, իր, իր ընտանիքի, իր ընկերների, կուսակիցների, ԱԺ Ֆրանցիայի անդամների ու նրանց ընտանիքների պատիվը փրկելու համար, եթե մենք Պատվի հասարակություն լինեինք, նա կունենար մի եղանակ, որի մասին խոսեցինք եւ այդ դեպքում չէին լինի այն ճղճիմ ինքնաարդարացումները, որը Մերժվածն եւ իր բախտակիցները լցրել են մամուլն ու սոցցցանցերը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ