02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Շուռնուխում փողոց անցնելը վաղվանից դառնում է խնդիր. Շուռնուխի գյուղապետ

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի փողոցն անցնելը վաղվանից դառնում է խնդիր: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ հանդիպմանն ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Փողոցը վաղվանից անցնելը դառնում է պրոբլեմ, եթե հանկարծ անասուն էլ անցնի հետեւից գնալ չկա։ Թուրք գեներալն իր բերանով հստակ ասաց՝ մեր սահմանապահները գիտեն՝ ոնց անեն, որ երկրորդ անգամ անասուն չմտնի ադրբեջանական տարածք»։

Գորիսի քաղաքապետի խոսքով էլ՝ հունվարի 8-ից անասնապահության եւ արոտավայրերի հետ կապված խնդիր է առաջանալու:

Առուշանյանն անդրադառնալով անասնակերի խնդրին՝ նշեց. «Ինչքան էլ Կառավարություն չունենք, մի մտածեք, որ այս բեռը կթողենք ձեր ուսերին։ Ինչքան էլ Կառավարություն չունենք, հո մենք մեռա՞ծ չենք»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ