01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ֆիզուլիի` մարտական գործողությունների Քենդ Հորադիզ և Գյոզագյոզլու տեղամասերից հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների վայրերում այս օրերին շարունակվում են անհետ կորածների որոնողական աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Որոնողական աշխատանքերի արդյունքում Ֆիզուլիի՝ մարտական գործողությունների Քենդ Հորադիզ և Գյոզագյոզլու տեղամասերից հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն: Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել է 1145 զոհվածի մարմին: Այսօր աշխատանքները շարունակվում են Մարտունու և Ֆիզուլու ուղություններով»,-մանրամասնեց Թադևոսյանը:

 
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ