01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուբեն Հայրապետյանը մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել մանդատից հրաժարվելու մասին դիմում:  Այս մասին Henaran.am-ին հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը:

ԱԺ կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։

Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին, եթե  հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետեւանքով Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով մանդատի թափուր մնալու դեպքում համապատասխան ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ: ԸՕ 118-րդ հոդվածը սահմանում է.’ Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ անցկացվում են հերթական ընտրությունների համար սահմանված կարգով, եւ այդ մանդատը թափուր մնալուց հետո՝ 80-օրյա ժամկետում”։

Ռուբեն Հայրապետյանի` մանդատից հրաժարվելու մասին դիմումը, ամենայն հավանականությամբ,  կընթերցվի սեպտեմբերին: ԱԺ արտահերթ նիստ, ամենայն հավանականությամբ, չի գումարվի:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանին պատկանող  ‘Հարսնաքար’ ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, երբ ռեստորանի անվտանգության աշխատակիցների դաժան ծեծի հետեւանքով մահացավ ռազմական բժիշկ, 35-ամյա Վահե Ավետյանը, հասարակական ճնշման տակ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ