15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շնորհավորել է Ազգային ժողովի նախագահը

Սահմանադրության օրվա առիթվ շնորհավորական ուղերձ է հղել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:  “Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:

17 տարի առաջ ընդունված մեր երկրի հիմնական  օրենքը դարձավ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները  անվերապահորեն ամրագրող, պետականաշինության գործընթացը լիարժեք կանոնակարգող հիմնարար փաստաթուղթ, առաջընթացի հուսալի եւ կայուն հիմք:

Սահմանադրությանը հավանություն տալով` մեր ժողովուրդը հստակեցրեց պետության ապագայի ուղենիշները, իրավական ձեւակերպում տվեց անկախության հռչակագրով ու անկախության հանրաքվեով ավելի վաղ հաստատած իր ձգտումներին:

Համոզված եմ, որ շարունակելու ենք միասին հետեւողականորեն շենացնել ժողովրդավարության, սոցիալական արդարության եւ քաղաքացիական համերաշխության վրա հիմնված մեր պետությունը, միասին կարողանալու ենք հասնել մեր նպատակներին, քանի որ  բոլորիս ցանկությունն է` զարգացնելով ձեռք բերածը` կառուցել հզոր, բարեկեցիկ եւ մրցունակ Հայաստան: Դրա համար անհրաժեշտ հիմքեր ու հնարավորություններ են ապահովված Սահմանադրությամբ, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են կատարվում երկրի իշխանությունների կողմից, այդ են պահանջում ժողովրդի ու պետության շահերը:

Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ` մաղթում եմ ձեզ երջանկություն, լավատեսություն եւ բարեկեցություն, իսկ մեր երկրին` խաղաղություն, զարգացում  եւ առաջընթաց”,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ