18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էս կարողա պաշտպանիս էլ դատե՞ք. Շանթը խառնվեց դատավորի ու պաշտպանի վեճին/լրացվում է/

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  ’’Շանթ Հարությունյան և ընկերներ’’ գործով դատավարությունը: Ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպան Ռուզաննա Հովհաննիսյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի համար: Ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանը հերթական անգամ հայտարարեց , որ ինքը իրեն մեղավոր է ճանաչում և ներկայացրեց իր առողջությանը վերաբերվող փաստաթղթեր: Հովհաննիսյանը նշեց, որ ինքը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ տառապում է սուր հիպերտոնիայով:Հիշեցնենք նաև, որ ամբաստանյալ Հովհաննիսյանը ընդհամենը 19 տարեկան է և ԲՈՒՀ-ի ուսանող:

 Շանթ և Շահեն   Հարությունյանների պաշտպան Իննեսա Պետրոսյանի միջնորդություն ներկայացնելու պահանջը մերժվեց դատավորի կողմից: Ինչը առաջացրեց դահլիճի և մասնավորապես պաշտպանի զայրույթը:

’’Ես պետք է միջնորդություն ներկայացնեմ ակնհայտ կեղծ դատավարությունը նորից սկսելու համար, դուք ինձ թույլ չեք տալիս, դրանով իսկ ցույց տալով Ձեր վերաբերմունքը գործի հանդեպ’’,-տեղից ասաց պաշտպան Պետրոսյանը:

Դատավորը սպառնաց կրկին անգամ ընդհատելու դեպքում դատական սանկցիա կիրառել:

’’ Դուք գործի հանդեպ կանխակալ վերաբերմունք ունեք, ոնց է մի պաշտպանին կարելի է միջնորդություն ներկայացնել, մյուսին չէ….որովհետև մեկը իրեն մեղավոր էր ճանաչելու իսկ մենք ոչ…չի կարելի պարոն դատավոր’’,-կրկին անգամ դատավորին ընդմիջեց պաշտպանը:

Պաշտպան Իննեսա Պետրոսյանի նկատմամբ դատարանը նախազգուշական սանկցիա կիրառեց:

’’Էս կարողա պաշտպանիս էլ դատեք ինձ պաշտպանելու համար’’,-տեղից բղավեց Շանթ Հարությունյանը:

Մանրամասները և տեսանյութը` քիչ անց:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ