20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Բասկետբոլիստուհիների թեժ պայքար՝ ուսանողական մարզական խաղերում

Հոկտեմբերի 10-ին ավարտվեց հանրապետական ուսանողական մարզական խաղերի աղջիկների բասկետբոլի առաջնությունը։ Մասնակցում էր բուհական 8 թիմ։ Եզրափակիչ փուլում ուժերը չափեցին լավագույն 4 թիմերը. 3-րդ տեղի համար պայքարում էին Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական և Երևանի պետական համալսարանների աղջիկները։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց ԵՊՀ թիմը։

Առաջին հորիզոնականի համար պայքարում հանդիպեցին նախորդ տարիների անփոփոխ չեմպիոն Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հավաքականը և ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նորաստեղծ թիմը։ Թեժ պայքարում ընդամենը 4 միավորի տարբերությամբ հաջողության հասավ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը։ 2-րդ հորիզոնականում սլավոնականի աղջիկներն էին։

Հոկտեմբերի 13-ից արդեն կմեկնարկեն բասկետբոլի տղաների մրցումները։

Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Ուսանողական խաղերի բոլոր հաղթողները տարվա վերջին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ծաղկաձորյան հանգստի ուղեգրեր կստանան։

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ