20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

՛՛Մանրադիտակի տակ վերցվում են բոլորը՛՛

՛՛Հայաստանն արդեն չունի աճի ռեսուրսներ, և իշխանությունների մտահոգությունն է՝ ինչպես ըտնթացիկ իրավիճակը պահել ու կայունացնել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ խոսելով ՛՛Շրջանառության հարկի՛՛ մասին օրենքից:

՛՛Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում նպատակ ուներ, փաստորեն, փրկել երկիրը բյուջետային ճգնաժամից, որը տնտեսական այսպիսի զարգացումների արդյունքում, բնական է, որ լինելու է: Իսկ բյուջետային ճգնաժամը ենթադրում է որոշել եկամուտների նոր աղբյուրներ՛՛,-նշեց նա: Տնտեսագետի խոսքով՝ այդ եկամուտները խոշոր հարկատուների, տնտեսավորղ մյուս սույբետեկների միջոցով պիտի արվի, որովհետև չկան եկամուտների այլ աղյուրները:

՛՛Իսկ երբ դրանք չկան, մանրադիտակի տակ վերցվում են բոլորը: Չնայած սա հակասում է հակաճգնաժամային իրավիճակից դուրս գալու տրամաբանությանը, ոչ մի երկրում ճգնաժամից դուրս գալու համար թիրախ չի վերցվում ստվերը: Բայց պարզապես այլ ելք, իշխանությունների կարծիքով, գոյություն չունի, և այս կոնտեսքտում պետք է նայել այդ փորձերը՛՛,-եզրափակեց Ա. Եղիազարյանը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ