06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկանապետն աքսորո՞ւմ է

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալ է նշանակվել Գեւորգ Խաչատրյանը: Նա Էջմիածնի ոստիկանապետն է եղել: Խաչատրյանը տեղակալի պաշտոնում աշխատել է նաեւ տարիներ առաջ, երբ  Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ոստիկանության Սյունիքի վարչության պետն էր:

Խաչատրյանի նշանակումով, Henaran.am-ի տեղեկություններով,   Հայաստանի ոստիկանապետը ցանկացել է ուժեղացնել Սյունիքը, քանի որ ոստիկանության մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանը թուլացրել է դիրքերը: Խաչատրյանն “ահ ու սարսափ”-ի համբավ ունի, եւ արդեն մեկ շաբաթ է, որ սյունեցիները շատ կարգապահ են դարձել:

Ի դեպ, ոստիկանության մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ հանրապետության թիվ 1 ոստիկանը Խաչատրյանին աքսորել է Սյունիք, քանի որ դժգոհություններ կային:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ