28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՂՀ Շուշի և Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանս քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Հոկտեմբերի 5ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Արցախժամանած Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն ստորագրել են Բարեկամության հռչակագիրերկու քաղաքների միջև։

Հռչակագրում մասնավորապես նշվում է, որ ողջունելով Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերն՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակության ստեղծմանն ու զարգացմանը, ու գիտակցելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեկուսացումը չի նպաստում ժողովուրդների երկխոսությանը և վերջնական խաղաղության հաստատմանը՝ կողմերը որոշել են բարեկամական կապեր հաստատել երկու քաղաքների միջև։

Հռչակագիրը նպատակ ունի նպաստել երկու քաղաքների միջև հարաբերությունների զարգացմանը և խթանել համատեղ ծրագրերի իրականացումը կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական կառավարման ոլորտներում։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ