19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Հրապարակվում է Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների մեղադրական եզրակացությունը /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով դատաքննությունը; Դատարանը անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մինչ հաջորդ փուլին անցնելը՝ դատավոր Արշակ Վարդանյանը 3 ամբաստանյլաներից փորձեց պարզել՝ արդյո՞ք ընդունում են առաջադրված նոր մեղադրանքը: Նշենք, որ անցած դատական նիստում  դատախազը փոփոխեց եւ խստացրեց Վազգեն Խաչիկյանին, Աշոտ Աբրահամյանին, Հովհաննես Գրիգորյանին եւ Սամվել Էլբակյանին առաջադրված մեղադրանքները:

Վազգեն Խաչիկյանին եւ Սամվել Էլբակյանին նոր մեղադրանք առաջադրվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածով՝ պաշտոնական կեղծիք կազմակերպելու համար, իսկ Աշոտ Աբրահամյանին եւ Հովհաննես Գրիգորյանին՝ նույն հոդվածով, սակայն՝ օժանդակության համար:

Երեք ամբաստանյալներն էլ դիրքորոշում չասացին եւ մեղադրող կողմը սկսեց ներկայացնել մեղադրական ճառը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ