12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Նրանց, ովքեր չկան….ԱՍԱԼԱ-ի Վազգենը բառեր չունի/վիդեո/

՛՛Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն՛՛-ը այսօր կազմակերպել էր մի գեղեցիկ տոնախմբություն: Անկախության 23 ամյակը նշանավորվեց՝ անկախության համար կյանք տված մարտիկներին պարգևատրելու արարողությամբ:

ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանը իր գերատեսչական մեդալը նվիրեց ընկերներին, նրանց ովքեր այսօր մեզ հետ չեն: Նրանց, ովքեր անմահացան:Մեզ հետ զրույցում անձնուրաց հայը չուզեց մանրամասնել իր զգացածը.՛՛Ոչինչ չունեմ ասելու, իմ փոխարեն կասեն իմ երկնքում գտնվող ընկերները՛՛,-ասաց:

Հիշեցնենք, որ 1981 թվականի սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ` Վազգեն Սիսլյանը, Արամ Բասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը եւ Գեւորգ Կյուզելյանը, գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը եւ 16 ժամ պահեցին իրենց հսկողության տակ:

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի այս գործողությունը, որը կոչվեց “Վան”, առաջինն էր հայ ազատագրական պայքարի նոր շրջանում: Նախ գործողությունը, ապա մարտիկների դատավարությունը ցնցեց ոչ միայն համայն հայությանը, այլեւ աշխարհի շատ ու շատ մարդկանց, որոնք մամուլում, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հետեւում էին այս ամբողջ գործողությանը, դատավարությանը, իսկ հետո լրատվություն էին փնտրում բանտարկված մարտիկների մասին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ