20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինքնասպանության պատճառները շատ են

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանում միակ սուիցիդոլոգ Կամո Վարդանյանի խոսքով, ինքնասպանությունը ի հայտ է եկել մարդկության առաջացման հետ եւ գոյություն ունի ինքնասպանության տարբեր տեսակներ:

“Աշխարհում տարեկան ինքնասպանություն են կատարում մոտավորապես 1 միլիոն մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը տասնյակ անգամ ավելի մեծ է: Համաշխարհային առողջապահական կազմակերպության կանխատեսումներով՝ 2020 թվականին մոտ 1,53 միլիոն մարդ ինքնասպան կլինի, իսկ 10-20 անգամ ավելի մարդ կիրականացնեն ինքնասպանության փորձ:

Ստացվում է, որ միջին հաշվով, յուրաքանչյուր 20 րոպեն մեկ ինքնասպան կլինի մեկ մարդ եւ յուրաքանչյուր 1-2 վայրկյան հետո կկատարվի մեկ սուիցիդալ փորձ”,-ասաց սուիցիդոլոգը: Մասնագետը համոզված է, որ ինքասպանությունը  երիտասարդացման միտում ունի, իսկ Հայաստանն ինքնասպանությունների թվի միջին տեղում է գտնվում

Նախկինում կար տեսություն, ըստ որի մարդու մոտ կան այնպիսի կառուցվածքային առանձնահատկություններ, որոնք նպաստում են ինքնասպանությունների թվի մեծացմանը: Սա ժամանակի ընթացքում մերժվեց:

Կա նաեւ գենետիկական տեսություն: Ըստ այդմ, մարդու օրգանիզմում կա 6 գեն. սրանցով էլ , պայմանավորում են ինքնասպանության նկատմամբ հակվածությունը: Իսկ մոլեկուլային մոտեցմամբ  էլ պարզվում է,  թե ինչու դեպրեսիայի մեջ գտնվող անձնավորություններից մեկը ինքնասպանության փորձ է կատարում, իսկ մյուսը՝ ոչ: Ինքասպանությունը կարող է նաեւ պայմանավորվել հոգեբանական պատճառներով, օրինակ՝ կյանքի իմաստի կորստով:

Ասենք, անվանի մարդիկ, աստղերը, դերասանները, ովքեր ժամամանկին “դեմք” են եղել, ու հետո անցնում է նրանց ժամանակը, նրանք ինքնասպանություն են գործում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ