20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տուբերկուլոզի հիմնահարցերը նախարարության եւ ԱՀԿ ուշադրության կենտրոնում

Ամերիկայի միացյալ նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջեւ կնքված պայմանագրի շրջանակում եվրոպական տարածաշրջանային գրասենյակը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակն իրականացնում են “Տուբերկուլոզի հսկողության ծրագիրը Հայաստանում” 2014-2016թթ.: Օրերս տեղի ունեցավ առաքելություն` Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների բուժման եւ խնամքի կազմակերպման մշակմանն աջակցելու նպատակով:

 Առաքելությունն իրականացվեց ԱՀԿ փորձագետ Ագոստինո Բոռռայի կողմից` ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի եւ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ մասնակցությամբ:

 Առաքելության շրջանակում ԱՀԿ հայաստանյան գրասենյակում կայացած աշխատաժողովին  մասնակցեցին տուբերկուլոզի հարցերով զբաղվող շահագրգիռ բոլոր կողմերը։ Քննարկվեցին առաքելության կողմից կատարված աշխատանքների նախնական արդյունքները:

 Սշխատաժողովի ընթացքում ԱՀԿ փորձագետը ներկայացրեց տուբերկուլոզով հիվանդների խնամքի կազմակերպման մոդելները ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում` անդրադառնալով Լատվիայի, Մոլդովայի եւ Ռուսաստանի Դաշնության հաջող փորձին։  Ագոստինո Բոռռան  ընդգծեց քաղաքական աջակցության,  բուժաշխատողներին շահագրգռելու, հիվանդներին հոգեբանական ու սոցիալական աջակցություն տրամադրելու կարեւորությունը:

 ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրեց նախարարության կողմից այս ոլորտում իրականացվող քաղաքականությունը եւ առաջիկա ծրագրերը։ Նա մասնավորապես խոսեց հակատուբերկուլոզային ծառայությունում անվճար բուժօգնության, անվճար դեղերի տրամադրման, ախտորոշիչ արագ մեթոդների ներդրման, ամբուլատոր բուժման եւ հսկողության կազմակերպման եւ, իհարկե, կանխարգելիչ ծրագրերի մասին։ Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում կմշակվի հակատուբերկուլոզային ազգային ծրագիր մինչեւ 2020թվականը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ