07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամուսինը սպանել է կնոջը

Հուլիսի 9-ին, ժամը 10.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում շտապօգնության   ենթակայանից հաղորդում է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցի թիվ 66 տանը հանկարծամահ է եղել 70-ամյա տանտիրուհին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.30-ին, նույն տան բնակիչ, 1938 թ. ծնված  Ռոբերտ Թադևոսյանն իրեն պատկանող “ՄՌ-18-Մ-Մ” տեսակի, 12 տրամաչափի մեկփողանի հարթափող հրացանից կրակել է կնոջ` Սիրանուշ  Հաջաթյանի գոտկատեղին, ինչի  հետևանքով նա մահացել է:
Հուլիսի 9-ին, ժամը 10.40-ին, Ռոբերտ Թադևոսյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և խոստովանել կատարած հանցագործությունը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հրացանն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ