27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղծառայությունում միջնորդություններ չկան. Մանվել Բադալյան

Եթե մարդը չունեցավ փորձ, գիտելիքներ, պատասխանատվություն՝   նրան շատ դժվար է անցկացնել այդ պաշտոնում, ավելին,  քաղծառայության համարգը կատարելագործվել է  եւ  էականորեն  նվազել ե   բոլոր տեսակի միջնորդություներն  ու խնդրանքները:

Այս մասին այսօր “Հենարան” ակումբում հայտարարեց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Բանախոսը  տեղեկացրեց,  որ  Հայաստանում  ներդրվել է  աշխատանքի  կատարողականության ինստիտուտ, ինչը նշանակում է,  որ յուրաքանչյուր  քաղաքացու աշխատանքը գնահատվելու է:

Գնահատումն իրականացվելու է  ամեն աշխատողի անմիջական ղեկավարի կողմից  եւ վերջինս ցանկացածպահի կկարողանա գնահատել իր իսկ աշխատողի գործունեությունը:   Քաղաքացիական ծառայողները կարող են վիճարկել իրենց ղեկավարի կողմից կայացրած  վճիռները, օրինակ իրենց կարգապահական տույժի ենթարկելու հանգամանքը:

Առաջին կիսամյակում քաղաքացիական խորհուրդը ստացել է  7 դիմում,  որից 4–ի հեղինակները քաղաքացիական ծառայողներ են: “Կարծում եմ, որեւէ նախարարի ու մարզպետի հաճելի չի լինի, որ իր կայացրած որոշումը որեւէ տեղ բեկանվում է կամ չեղյալ է համարվում, անձամբ ես չէի ցանկանա հայտնվել այդ վիճակում, երբ իր ստորագրած հրամանը իմ ստորագրությամբ, բայց այլ հրամանով չեղյալ համարվի “,-ասաց Մանվել Բադալյանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ