01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Այսօր միակ իշխանությունը Հայոց հզոր բանակն է. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Պատերազմ, օր 4-րդ
 
Երեւանում եւ Արցախում այսօր իշխանությունը ռազմական ղեկավարությունն է…
Այսօր միակ իշխանությունը Հայոց հզոր բանակն է…
 
Այսօր հին ու նոր գեներալիտետը, զինվորն ու հրամանատարը միակ իշխանությունն են մեր երկրում․․․
 
Մեր զինվորի բազկին՝ ուժ, մեր հրամանատարների ոգին՝ անպարտ եւ բոլորիս աղոթքը, սերը եւ օրհնանքը՝ մեր զինվորներին․․․
Այսօր Արցախն է պաշտպանում Հայաստանը…
 
Այսօր հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը Արցախն է եւ հայոց բանակը…
 
Այո, 21-րդ դարը մերն է , Վազգեն Սարգսյանի ոգին մեր զինվորների հետ է․․․․
 
Հաղթելու ենք,  չկասկածեք․․․»:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ