06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՌԴ-ն հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը. Պեսկով

Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները: Ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, նաև մենք հանգամանորեն արձանագրում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են միջազգային առաջնորդները, որոնք արվում են ամենաբարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տվյալներ ունի Կրեմլը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։

Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ:

«Անշուշտ, նման հայտարարություններին մենք չենք աջակցում, մենք համաձայն չենք նրանց հետ»,- նշել է Պեսկովը:

Նա հիշեցրել է, որ չարժե կրակի վրա յուղ լցնել:

«Մենք, նախկինի պես, տարածաշրջանի բոլոր երկրներին զսպվածության կոչ ենք անում և, հատկապես, հակամարտության մասնակից երկրներին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ