20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

“Չելսիի” երկրպագուն մահացել է Լեմպարդի գոլի հետևանքով

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի “Մանչեսթեր Սիթի” – “Չելսի” հանդիպման ժամանակ, Ուգանդայում մահացել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և “Չելսիի” երկրպագու Ֆահադ Մուսանան:

24-ամյա Մուսանան կորցրել է գիտակցությունն այն պահին, երբ Ֆրենկ Լեմպարդը խոցել է իր նախկին թիմի դարպասը: Նրան փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է:

Նշենք, որ Մուսանան նույն օրը մասնակցել է իր թիմի մարզումներին և նրա ընկերների խոսքով աֆրիկացու հետ ամեն ինչ կարգին է եղել ու ոչ մի ցավից չի բողոքել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ