29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կցանկանայի՞ք, որ ադրբեջանցիները ամերիկյան, գերմանական կողմից զենք գնեին. ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստին ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը նշեց, որ հայերը, ռուսները իրենց լեզուն չեն սովորում, որ դասականներին կարդան: Ելույթից հետո ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը շեշտեց, որ Ջորջ Գորդոն Բայրոնը սովորել է հայերեն, որպեսզի հենց այդ լեզվով կարողանա կարդալ Գրիգոր Նարեկացուն:  ”Շատ այլ մասնագետներ հատուկ սովորում են հայերեն, որ կարդան մեր մեծագույն ստեղծագործությունները”,-ասաց նա:

Պատգամավորը շեշտեց, որ հայ-ռուսական հարաբերությունների, մշակույթի վրա ավելի շատ խոչընդոտում են ու հայկական կողմից մեծ արձագանքի արժանանում ռուսական կողմից հնչող ոչ արդարացի ու անհավասարակշիռ հայտարարությունները: ”Սա այս ակումբի յոթերորդ նիստն է, և հասարակության մեջ շատ դրական էմոցիա կառաջացներ, եթե այստեղ քննարկվեր ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, և քննադատվեր”,-ասաց Խ. Քոքոբելյանը: Վերջինս չի կարծում, որ նման քննարկումը կվատացներ հարաբերությունները ՌԴ-ի հետ, հակառակը բովանդակային ու անկեղծության իմաստով բոլորը կհավատային, որ այս ակումբի ստեղծումը մերձեցնելու նպատակ ունի:

Ըստ պատգամավորի` այստեղ պետք է քննարկվեր նա Լևոն Հայրապետյանի  ձերբակալությունը: Մ. Շվիդկոն արձագանքեց, որ ցանկություն չունի խատնվելու ակումբի ներքին հարցերին: ”Դուք կցանկանայի՞ք, որ ադրբեջանցիները ամերիկյան, գերմանական կողմից զենք գնեին”,-հռետորական հարց հնչեցրեց նա` հավելելվ, որ այսօր հայկական բանակը ամենամարտունակներից է, և դա նաև հայ-ռուսական ռազմական սերտ համագործակցության արդյունքն է նաև: 

Խ. Քոքոբելյանը նկատեց, որ կա 1997 թ-ի հայ-ռուսական պայմանագիրը, որտեղ ասվում է, որ կողմերը պարտավոր են նպաստել խաղաղության նպաստմանն ու հաստատմանն իրենց հասանելի միջոցներով:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ պատգամավորի բարձրացրաց հարցերից որոշներն արդեն քննարկվել են ակումբի նիստերում: ”Դուք ավելի հաճախ մասնակցեք մեր աշխատանքներին, հանդես եկեք առաջարկներով”,-ասաց Հ. Նաղդալյանը:

 Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ռեժիսոր և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանըը նշեց, որ այս դեպքերում ինքը միշտ մի բան է ասում. ”Մեզ ռուսական կողմից տալիս են այնպիսի զենքեր, որ կարող ենք ոչնչացնել ամբողջ ռուսական զենքը, որ տրվում է Ադրբեջանին”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ