23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ջերմուկի տարածաշրջանում հանքի բացման ու փակման կողմնակիցների միջև քաղաքացիական պատերազմ է սկսվում. Ստեփան Դանիելյան

Ոնց հասկանում եմ՝ Ջերմուկի տարածաշրջանում հանքի բացման ու փակման կողմնակիցների միջև քաղաքացիական պատերազմ է սկսվում, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Մի կողմը սոցիալական խնդիրներ է առաջ քաշում, մյուս կողմը՝ բնապահպանական:

Մարտերը սկսել են տարերային բնույթ կրել, սակայն գործը սառը զենքերին դեռ չի հասել: Գյուղերում վիրավորանքները երկար ժամանակ են հիշում, ու այս թշնամությունը կարող է դեռ երկար ժամանակ արտահայտվել, անգամ, երբ հանքի հարցն այս կամ այն կերպ լուծվի: Սակայն, լուծումը կարծես թե կոմպրոմիսային տարբերակ չունի:

Ու այս ամենի պատճառն այն է, որ այս կառավարությունը հրաժարվում է որևէ տեսակետ հայտնել, անգամ՝գոնե թափանցիկություն ապահովել, փաստաթղթերը բացել, որ վեճն առարկայական փուլ տեղափոխվի:

Տարօրինակ է, որ Արցախի խնդրի նիկոլական բանաձև չի օգտագործվում Ամուլսարի խնդրում. գտնել այնպիսի լուծում, որը բավարարի և հանքի բացման կողմնակիցներին, և՝ դեմ եղողներին:

Դա նաև հետաքրքիր փորձարկում կլինի, եթե նման բանաձև գտնվի, այդ փորձը հնարավոր կլինի օգտագործել նաև Արցախի խնդրում», – գրել է Դանիելյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ