29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

”Հայաստանի անդամակցությունը ԵՄ չպետք է բացառել, իսկ մաքսային միությունը Հայաստանին անդեմ կդարձնի”. եվրոպաբնակ հայուհի

ԵՄ-Հայաստան Ասոցացման Համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտից անմիջապես հետո (հուլիս 2013) եվրոպաբնակ հայուհին` Օֆելյա Սարգսյանն իր հետզոտության թեման դարձրել է ԵՄ-Հայաստան հարաբերությունները: Օֆելյայի ամբողջական և կուռ հետազոտությունը, արժանանալով տեղի գիտական հրատարակչության ուշադրությանը, ի վերջո 2014 թ. մարտին լույս է տեսնում գրքի տեսքով` ”Ակնկալելով Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը”վերնագրով:

Գիրքը հիմնաված է ուսումնասիրությունների և հարցազրույցների վրա: Մասնավորապես հարցազրույցները հեղինակը կատարել է Հայաստանում` ՀՀ մի քանի կուսակցությունների ներկայացուցիչների հետ (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն և այլն): Կուսակցությունների անդամների հետ նա զրուցել է 2013-ի մայիսին, երբ դեռ Եվրասիական մաքսային միության մասին խոսք անգամ չկար:

”Բոլոր կուսակցություններն էլ պրոեվրոպական էին: Բոլորն ընդգծում էին նոյեմբերին ստորագրվելիք ասոցացման պայմանագիրը և ասում, որ սա երաշխիք չի տալիս ԵՄ-ին անդամակցելու, բայց սա շատ ամուր հիմք է և գուցե հիմնաքար է դեպի այս ճանապարհը: Զրուցակիցները (Արտակ Զաքարյան, Նաիռա Զոհրաբյան, Զարուհի Փոստանջայանը, Լուսինե Պետրոսյանը և ուրիշներ) նշել են, որ իհարկե մենք` հայերս կարող ենք համագործակցել նաև Ռուսաստանի հետ, իրար հակասող չեն, նույն Ռուսաստանը ինքը համագործակցում է ԵՄ-ի հետ: Հարաբերությունների զարգացումն էի ուզում տեսնել ես, երբ սկսեցի ոսումնսիրել` որպես էվոլուցիոն բնույթ ունեցող գործընթաց: Բայց այնպես պատահեց, որ սեպտեմբերի 3-ին շատ վերլուծաբանների վախը և կասկածները արդարացվեցին, երբ երկրի նախագահը Եվրասիական միությանն անդամակցելու կամք արտահայտեց: Այս պարագայում թվում էր, թե ուսումնասիրությունն անիմաստ է: Բայց մյուս կողմից գրքի արդիականությունն ավելի մեծացավ, մանավանդ ներկայիս իրավիճակը հաշվի առնելով: Եթե պատկերացնենք, որ Հայաստանը Եվրասիական միության անդամ է, ապա որոշ ժամանակ անց և‘ կառավարությունը, և‘ ժողովուրդը կհասկանա դրա բացասական կողմերը, կառաջանա դժգոհություն քաղաքացիական հասարակության շրջանակներում և կսկսեն այլընտրանք փնտրել”,- համոզված է Օֆելյա Սարգսյանը:

Նրա գրքում բավական շատ են վերլուծությունները, որոնք արել է ուսումնասիրելով հենց առաջինը ԵՄ կոմիտեի և պառլամենտի աղբյուրները: Ըստ Օֆելյա Սարգսյանի եզրակացությունների, երկարաժամկետ գործընթացից հետո Հայաստանի անդամակցությունը ԵՄ չպետք է բացառել: Հայաստանը կլինի ԵՄ առավելագույն արևելյան գործընկերը: Հեղինակն առանձնապես կարևորում է Թուրքիայի հետ  սահմանային խնդրի ավելի հեշտ ու արագ լուծումը ԵՄ-ի հետ:

”1994 թ., երբ Ռումինիան դիմեց ԵՄ, անհեթեթ էր թվում, բայց տաս տարի անց այդ ուտոպիան դարձավ իրականություն: Քանի որ 2004-ին Հայաստանն ավելի լավ վիճակում էր, քանի 1994-ին Ռումինիան, երբ դիմում էր ԵՄ, միտք առաջացավ, որ կարող է այդ զարգացումը Հայաստանին տանել դեպի ԵՄ: Մենք արդեն կլինեինք գործընկեր հարաբերությունների մեջ` հավասարազոր դիրքերում”,- կարծում է Օֆելյան:

”Եթե նայենք 2009-2013 թթ. զեկույցները, կտեսնենք, որ Հայաստանն իսկապես ունի ներուժ: Եթե նախկին տեմպերով շարունակի, կարծում եմ` 10-15 տարում կմիանա ԵՄ-ին: Հակառակ դեպքում կդառնա Ռուսաստանի մի մարզ, կկորցնի ինքնիշխանությունը, Ռուսաստանի համար չկա հավասարազոր հարաբերություններ, այլ իր իշխանության ներքո մի շարք պետություններ: Սա վատագույն դեպքն է: Միայն քաղաքացիական շարժումը կարող է նպաստել, որ Եվրասիական միությանը Հայաստանը չգնա: Եվրսաիական միությունը, իմ հետազոտությունների հիմա վրա, կարող է լինել ԱՊՀ-ի նման մի թույլ միավորում: Եթե մեր զինվորները մահանում են ռուսական զենքերով, եթե Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ապա ինչպես է լուծելու մեր անվտանգության հարցը: Իհարկե, կարևոր է համագործակցությունը Ռուսաստանի հետ, բայց բոլոր տեսակի կապերն էլ հիմք չեն մաքսային այդ միությանն անդամակցելու”,- համոզված է հեղինակը:

Որոշակի հետազոտություններ կատարելուց և լրամշակելու հետո Օֆելյա Սարգսյանը մտադիր է գիրքը վերահրատարակել:

 

Գայանե Առաքելյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ