Ինչո՞ւ Հայաստանում չի հաստատվում սահմանադրական կարգ
Մաշտոցի պուրակում սահմանադրականության միամսյակի միջոցառումների շրջանակներում անց են կացվում հարցումներ Ֆեսյբուք սոցիալական ցանցում:
Առաջին հարցին պատասխանել են շուրջ 500 օգտատեր: Հարցն այսպիսին էր.
Ինչո՞ւ Հայաստանում չի հաստատվում սահմանադրական կարգ
Ամփոփելով հարցման արդյունքները ստացվել է այսպիսի պատկեր.
Որովհետև մարդիկ չեն գիտակցում ինչ բան է սահմանադրություն – 135 (27%)
Որովհետև չունենք ձևավորված քաղաքացիական հասարակություն – 125 (25%)
Չեն ցանականում ավելի պատասխանատու ապրել – 55 (11%)
Որովհետև հասարակությունն արդիականացած չէ – 31 (6%)
Որովհետև հենց իրենք մարդիկ դա չեն ուզում – 27 (5.4%)
Որովհետև իշխանությունները լավը չեն – 18 (3.6%)
Սահմանադրական քաղաքացիական շարժումը դեռ չի ձևավորվել ներսից և ներքևից – 17 (3.4%)
Որովհետև մարդիկ օրենքն ընդունում են միայն երբ դա իրենց շահերից է բխում – 15 (3%)
Որովհետև մարդիկ չեն տարբերում Սահմանադրությունը Աստվածաշնչից – 9 (1.8%)
Ազգ-պետություն քաղաքական մոդելի ճգնաժամի և վերպետական համակարգերի անօրինական արտոնյալ կարգավիճակի պատճառով – 8 (1.6%)
Դժվարանում եմ պատասխանել – 6 (1.2%/
Կան նաև 1%-ից ցածր արդյունքով պատասխաններ, որոնցից են.
Որովհետև սահմանադրությունը լավը չէ
Ընդամենը Սահմանադրությունը պաշտպանող և հարգող նախագահ
Որովհետև մարդը Հայաստանում ավելի ազատ է ու չի ուզում դառնալ անազատ եվրոպացի
Նախևառաջ Հայաստանում… Սահմանադրությունը հաստատված է