09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ով է հաջորդ թիրախը: ԵՊՀ-ում կրքերը եռում են. Փաստ

Վերջին շրջանում ամենալարված իրավիճակներից մեկի էպիկենտրոնը դարձել է Երևանի պետական համալսարանը, ուր մեկ տարուց ավելի է, ինչ, մեղմ ասած, «արշալույսները խաղաղ չեն»։ Թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները ձեռնամուխ են եղել հերթական վիրահատական միջամտությունն իրականացնել ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում։

Մասնավորաբար, թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանության թիրախում են հայտնվել միջազգային հարաբերությունների, իրավագիտության, մաթեմատիկայի, բանասիրական ու մի քանի այլ ֆակուլտետների դեկանները, որոնց ջրերն օրվա իշխանության և հատկապես ոլորտային նախարարության հետ «մեկ առվով չեն գնում»

Համալսարանական մեր աղբյուրի տեղեկացմամբ, իշխանություններն իրենց տեսադաշտում արդեն ունեն գործող դեկաններին փոխարինող «սվոյ» թեկնածուներ»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ