“Բեյսիք հաուս”, “Կաշառել”, “Հերց”… 60 խախտում` 6 ամսում
![](https://henaran.am/wp-content/uploads/2012/07/13754.jpg)
Լեզվի պետական տեսչությունը այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում արձանագրել է ցուցանակների գովազդային վահանակների 60 խախտում: Իրավախախտ տնտեսավարողներից գանձնվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն դրամ: Այս մասին լրագրողմերին տեղեկացրեց կրթության և գիտության նախարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
Լրագրողների համառ հարցադրումներից հետո Սերգո Երիցյանը մի կերպ հիշեց այդ 60 տնտեսվարողներից մի քանիսի անունները: “Չեմ կարող այս պահին հիշել, զանգեք տեսչություն կտրամադրենք, բայց եթե հիշողությունս չի դավաճանում` “Բեյսիք հաուս” խանութների ցանց, “Կաշառել”, “Հերց” ընկերություններ: Բոլոր 60-ը չեմ կարող հիշել”:
Լեզվի տեսչության պետը տեղեկացրեց, որ օրենսդրական բացի պատճառով տեսչությունը չունի լծակներ ու լիազորություններ տնտեսվարող սուբյեկտներին տուգանելու համար: Այդ ամբողջ գործընթացը տեղի է ունենում դատարանի միջոցով,արդյունքում դատական պրոցեսը երկարաձգվում է, իսկ վահանակները շարունակում են այդպես մնալ:”Օրենսդրական բացի պատճառով մենք ստուգող և վերահսկող մարմին ենք դարձել”:
Լրագրողի դիտարկմանը արդյոք Աժ-ն չի ընդունում նման օրինագիծ, քանի որ տնտեսվարող սուբյեկտների հիմնական մասը Աժ պատգամավորներ են` Երիցյանը ոչինչ չբացառեց.”Բայց ես կարծում եմ, որ դա չպետք է լինի հիմնական պատճառը, քանի որ այդ օրենքների մի մասը ԱԺ չի հասել”: