02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախընտրական փուլում կուսակցությունները բանակցել են աղանդավորական կազմակերպությունների հետ. Ամարյան

Բացառությամբ ՀՀԿ-ի, ՀԿԿ-ի եւ ՕԵԿ-ի, նախընտրական փուլում հայաստանյան քաղաքական կուսակցությունները բանակցությունների մեջ են եղել այս կամ այն կրոնական կառույցների հետ: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում այս մասին տեղեկացրել է “Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն” ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

“Ես դրա մասին տեղյակ եմ պահել համապատասխան կառույցներին: Իրենք էլ իրենց հերթին կուսակցության առաջնորդներին նամակ են ուղարկել և տեղեկացրել, որ իրենք տեղյակ են այդ ամենից”,-ասել է բանախոսը:

Ալեքսանդր Ամարյանը դժվարացել է նշել, թե ինչ հաջողություն են ունեցել քաղաքական կուսակցությունների եւ կրոնական կազմակերպությունների միջեւ ընթացող բանակցությունները:

Ամարյանը հավելել է նաեւ, որ այսօր Հայաստանում ունենք աղանդավոր քննիչներ, պաշտոնյաներ, որոնց ընտանիքի անդամները կրոնական կազմակերպությունների հետեւորդներ են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ