23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալկոհոլային թունավորումից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել

Արձանագրված ալկոհոլային թունավորումից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել, այսօր հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարությունը:

Սույն թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 18-ը մահվան ելքով: 

Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:

Նշված ժամանակահատվածում տարբեր բժշկական կազմակերպություններում բուժում են ստացել 28 տուժած, որից 22-ը բուժում ստանալուց հետո դուրս են գրվել (4-ը կուրացած):

Դեռևս շարունակում են բուժում ստանալ 5 պացիենտ, որից 2-ը՝ Արմենիա ՀԲԿ-ում (1 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում, 1-ը բավարար (կուրություն)), 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն)), 1-ը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում (ծանր վիճակում):

Արձանագրված դեպքերից 28-ը օգտագործել են օղի, որը գնել են Արմավիր քաղաքի բնակիչ Հովսեփյան Աշոտից, որն իր հերթին այն գնել է Ջանֆիդա գյուղի բնակչից, 9-ը՝ օգտագործել են տարբեր դեղատներից գնված բժշկական սպիրտ, 9-ը՝ տարբեր տեսակի օղի (2-ը Արմավիրի մարզի տնական օղի):

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ