17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

100 դոլար է պահանջել անձնագրի ժամկետը երկարացնելու դիմաց

Հուլիսի 11-ին, ժամը 12.00-ին, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ քաղաքացուց   100 ԱՄՆ դոլար վերցնելուց անմիջապես հետո, փաստով մերկացվել է  ոստիկանության անձնագրային  եւ վիզաների վարչության Արտաշատի անձնագրային բաժանմունքի պայմանագրային հիմունքներով աշխատակից Ռուբեն Սարգսյանը, որը քաղաքացուց գումարը պահանջել էր նրա որդու անձնագրում վավերականության ժամկետը երկարաձգելու համար:
Նախապատրաստված նյութերով ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով (խարդախություն, որը կատարվել է կաշառք ստանալու պատրվակով): Կատարվում է նախաքննություն:
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ