25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Սիվիլիթաս”-ի դեմ հարուցված գործընթացը սպառնում է Հայաստանի հեղինակությանը. Սալբի Ղազարյան /վիդեո/

”Երեւի Գյումրիում էլ մի բան կա: Քսան տարի  պարոն Հանթսմանը Գյումրիում էլ է օգնություն տվել, Հայաստանին էլ: Գիտե՞ք, մենք արդեն աբսուրդի մակարդակի ենք իջնում, երբ մեր գործընկերների, դոնորների, ներդրողների հետ ոչ թե նրանց գործունեության մասին ենք խոսում, այլ կրոնական պատկանելության: Այստեղ արդեն արձագանքելու տեղ չկա, չարժե նույնիսկ անդրադառնալ”,-այսօր լրագրողների հետ հանդիպամնն ասել է  “Սիվիլիթաս” հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը` անդրադառնալով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ հիմնադրամը ֆինասնավորվում է մորմոնների կողմից:

Նշենք, որ հիմնադրամի դոնորներից մեկը`ամերիկացի բարերա Ջոն Հանթսմանը մորմոնների առաջնորդն է: Սալբի Ղազարյանն ասաց, որ “Սիվիլիթաս”-ի դեմ հարուցված գործընթացը սպառնում է Հայաստանի միջազգային հեղինակությանը եւ մեր երկրի` վստահելիությանը` որպես գործընկերոջ:

“Եթե այսօր այդ անձը և որևէ այլ անձ քո բարերարն է, քո նվիրատուն է, և մի քանի տարի հետո այլ նպատակներով դու պատրաստ ես ոտնակոխել այդ մարդու անունը, դա արդեն կնշանակի, որ մենք պատրաստ չենք ազնվորեն գործակցել այդ մարդկանց հետ, որոնք միայն բարերարություն են արել Հայաստանում”,-հայտարարել է Սալբի Ղազարյանը:

Սալբի Ղազարյանն ասել է նաեւ, որ “Սիվիլիթաս”-ի ծրագրերը ֆինանսավորվում են մի շարք անհատների եւ դոնոր  կազմակերպությունների կողմից եւ մինչեւ այսօր որեւէ դոնոր որեւէ դժգոհություն չի հայտնել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ