Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը (ուղիղ)
Հունիսի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վերսկսվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ երկարատեւ ընդհատումից հետո հունիսի 23-ին դատական նիստը չէր կայացել, քանի որ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը դատարանին տեղեկացրել էր, որ շփվել է կորոնավիրուսով հիվանդի հետ եւ նիստին չի կարող մասնակցել: Փաստաբանի բացակայությունը նկատի ունենալով՝ նիստը հետաձգվել էր:
Դատավոր Աննա Դանիբեկյանն ավելի վաղ նիստը հետաձգելու որոշում էր ընդունել այն պատճառով, որ նախկին նախագահը վիրահատվել է, իսկ պաշտպանության նախկին նախարարի փաստաբանների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:
Մինչ դատավարությունն ընդհատված էր, Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատելու որոշում էր ընդունել: