22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ. Փաշինյան

Հայաստանում կուսակցությունները, ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները պետք է լինեն հարյուր տոկոսով թափանցիկ, ԱԺ նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էդ չհակացա՝ կառավարությունն ինչի՞ պետք ա լինի 100 տոկոս թափանցիկ, իսկ մյուսները՝ ոչ: Էդ որտե՞ղ ա գրված: Մենք պետք ա ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից: Ժողովրդավարությունն ամենաթողություն չի, ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ», – ասաց վարչապետը:

Անդրադառնալով քաղաքական հետապնդումների թեմային՝ Փաշինյանը հարց ուղղեց՝ որտե՞ղ է հնարավոր, որ քաղաքական հետապնդումների ենթարկվող մարդուն դատարանը հրաժարվի կալանք տալ:

«Բա էդ մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանք տալ: Վզները 5 րոպեում կոլորեին», – ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ