23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իմ պայքարը իրավունքի գերակայության համար է․ Ալվինա Գյուլումյան

«ԱԺ օրենքն իմ ձեռքի տակ կա, որը չգիտեմ օրենք անվանել, փոփոխություն, թե որոշում, որովհետեւ ԱԺ կայքում դա ունի տարբեր անվանում, ամեն դեպքում, ասվում է, որ «մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ ՍԴ անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած» եւ այլն։ Ես ՍԴ անդամի պաշտոնում նշանակվել եմ 2014 թ․ օգոստոսի 3-ին եւ պարտականությունների կատարմանն անցել եմ նոյեմբերի 1-ից։ Բնականաբար, երբ հաշվում ենք այդ պահից, իմ պաշտոնավարման ժամկետը չի լրանում։ Որոշ մարդիկ ասում են, որ պաշտոնավարել եմ նաեւ 1996-ից 2003-ը։ Այո, բայց 2003-ից հետո 2 անգամ սահմանադրություն է փոփոխվել, փոփոխվել է նաեւ ՍԴ անդամների պաշտոնավարման տարիքը՝ առաջին անգամ 70-ից դառնալով 65, երկրորդ անգամ՝ արդեն մեկ ժամկետ եւ 12 տարի։ Ուշադրություն դարձրեք, եւ ոչ ոք չի կարող ասել, որ նախկինում պաշտոնավարածը նորից նշանակվել չի կարող։ Այդպիսի արգելք օրենքը չունի։ Այս սահմանադրությանը չեք կարող հետադարձ ուժ տալ։ Երբ 2003-ին ես հեռանում էի՝ դուք նման նորմ չունեիք։ Սա իրավունքի սկզբունքներից չի բխում։ Սրան անդրադարձել է նաեւ Վենետիկի հանձնաժողովը՝ 41-րդ կետում։ Ինձ հասած տեղեկություններով, մեր կառավարությունը խնդրել էր, որ այս կետը հանեն, որպեսզի ես այսօր չկարողանայի այս կարծիքը հայտնել։ Եթե ասում եք պաշտոնավարում, ապա ես պաշտոնավարում եմ 2014-ից», ասել է ՍԴ փոխնախագահը։

«Իմ քայլից» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հայտարարությունների առչությամբ, Ալվինա Գյուլումյանը ցավ է հայտնել, որ նա այդքան էլ անկեղծ չի,

«Ավելին, եթե ասում էր իր ասածը, պետք է ասեր նաեւ իմը։ Այդ հայցում, որ ես ներկայացրել եմ դատարան, որ իմ հավելավճարը ճիշտ չի հաշվարկված, հիմք եմ ընդունել 2018-ին ընդունված դատական օրենսգիրքը, որում ասվեց, որ միջազգային դատարանը համարում է, որ պաշտոնավարման առաջին շրջանը նույնպես համարվում է աշխատանքային փորձ։ Ես չեմ ասել, որ որպես ՍԴ անդամ եմ պաշտոնավարել, այլ որպես դատավոր, քանի որ ՄԻԵԴ-ում եւս դատավոր էի։ Եթե անկեղծ է պարոն Վարդանյանը, թող մինչեւ վերջ անկեղծ լինի։ Եվ պետք չէ թյուրիմացության մեջ գցել հանրությանը, այդ դատական վեճը դեռ չի լուծվել։ Թերթերից մեկն էլ գրում է, թե ինչպե՞ս պարգեվավճար ստացավ Գյուլումյանը։ Չգիտեմ՝ ում պատվերն են կատարում, բայց պետք է ազնիվ լինել։ 2014-ին ես երդում եմ տվել եւ պաշտոն եմ ստանձնել, այդ դեպքում ինչո՞ւ էի երդվում։ Երեկվա իմ հարցազրույցից հետո արդարադատության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, թե եթե օրենքը ուժի մեջ մտավ՝ բոլորը պարտավոր են ենթարկվել սահմանադրությանը։ Ես էլ եմ ասում՝ այո, բոլորը պարտավոր են սրբորեն ենթարկվել սահմանադրությանը, կատարել պահանջները, այդ թվում ԱԺ մեծամասնությունը, կառավարությունը եւ հատկապես արդարադատության նախարարությունը եւ, իհարկե, ՍԴ-ն»։

Մեկնաբանը հիշեցրել է, որ արդարադատության նախարարն ասել էր, թե վարչական դատարան չեք կարող դիմել, քանի որ ձեր պաշտոնավարումը դադարում է սահմանադրության փոփոխությամբ, Ալվինա Գյուլումյանը պարզաբանլ է․

«Այդ նորմը, որով դադարեցնում են իմ պաշտոնավարումը, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Ես գտնում եմ՝ չի տարածվում է, դուք գտնում եք, որ տարածվում է։ Այդ նորմից չի հասկացվում՝ տարածվում է, թե ոչ, եւ ո՞վ պետք է ասի, որ մարմինը պետք է որոշի՝ տարածվում է, թե ոչ։ Իմ ասելը, որ կդիմեմ վարչական դատարան, դրան էր վերաբերում։ Եվ երբ վարչական դատարանը կասի, որ ինքը չի լուծում այդ վեճը, ինձ համար ավելի արագ ճանապարհ կբացվի դեպի Եվրոպական դատարան»։

ՍԴ փոխնախագահի խոսքով՝ մարդկանց հայտնի չէր, որ կարելի է գիշերը 12։40 օրենք ստորագրել․

«Շատ բաներ հայտնի չէին մեր հասարակությանը, որ նոր են հայտնի դառնում։ Եվ եթե մեկը հայտարարում է, թե սահմանադրության այդ պահանջը կատարելու դեպքում կունենանք շահերի բախում, ապա մեկ ուրիշն էլ ասում է, որ այդ դրույթը կիրառելու դեպքում դուք կխախտեք իմ իրավունքը։ Արդարադատության նախարարության պարզաբանման մեջ այսպիսի բան էլ կար, թե էմոցիոնալ խոսքին ոչինչ չեն պատասխանում, իմ խոսքի մեջ էմոցիոնալ ոչինչ չկար։ Ես բացատրում եմ, որ օրենքը հստակ չեք գրել, գրել եք ընդհանուր տեւողությամբ։ Իմ պայքարը ինքնանպատակ չէ, իմ պայքարը իրավունքի գերակայության համար է, իրավունքի ճիշտ մեկնաբանման համար է։ Փառք աստծո, ես եղել եմ դատական ամենաբարձր պաշտոններում, եղել եմ Գերագույն դատարանի անդամ, եղել եմ ՍԴ անդամ, եղել եմ ՄԻԵԴ-ում Հայաստանից ընտրված առաջին դատավորը։ Այդ պաշտոնը կամ առավել եւս այդ աշխատավարձը չէ, որ ինձ գրավում է։ Ես ցանկանում եմ, որ մեր հասարակությունում անկախ անձանցից, անկախ զբաղեցրած պաշտոնից, բոլորս կարողանանք հարգել իրավունքը։ Իսկ իրավունք հարգելը նշանակում է, որ եթե դու օրենք ես ընդունել, որն իրավունքի մեկնաբանության խնդիր ունի, ապա պետք է որ դատարանը կարողանա դա մեկնաբանել»։

Շահերի բախման եւ այն տեսակետին, թե ՍԴ-ն չի կարող քննել իրեն վերաբերող հարցը, Ալվինա Գյուլումյանն ասել է, եթե նրանք կարող էին այսքան կայծակնային արագությամբ սահմանադրության այս նորմը փոխել, ապա փոխեիք նաեւ մյուս նորմը։ Կա սահմանադրության պահանջ եւ, ինչպես ասում էր արդարադատության նախարարությունը, բոլորը պարտավոր էին կատարել, նաեւ նրանք․

«Ես չգիտեմ՝ ՍԴ այս երեք անդամների հեռանալով ժողովուրդը երջանիկ կդառնա, թե ոչ, դա, կարծում եմ, որ խիստ կասկածելի է, բայց հայտնի է, որ ՍԴ-ը միշտ խանգարում է իշխանությանը։ Իսկ կոնկրետ թե որ դեպքով է այս իշխանությունը համարում, որ ՍԴ-ն խանգարել է, հարցի հասցեատերը ես չեմ, բայց մի հանգամանքի վրա, ՍԴ որոշումը իշխանությունը, այդ թվում վարչապետը իրավունք չունի քննադատել կամ մեկնաբանել, դա կարող են անել լրագրողները։ Ես եբեւէ որեւէ իշխանության շահ չեմ սպասարկել, ես սպասարկել եմ մեր պետության եւ հասարակության շահը, բայց ոչ երբեք իշխանության շահը։ Կարող եմ բերել օրինակներ, որ կայացրել եմ որոշումներ, որոնք հաստատապես օրվա իշխանության համար հաճո չէին։ Երբ օրինակներ եմ բերում 90-ականներից, հարցնում են, իսկ հաջորդների ժամանակ։ 90-ականներին որպես Գերագույն դատարանի անդամ որոշումները կայացրել եմ միանձնյա, իսկ 2-րդ եւ 3-րդ նախագահների օրոք, ՍԴ որոշումներն ընդունվում էին ձայների մեծամասնությամբ։ Եվ որեւէ մեկը չի կարող ասել, թե խորհրդակցական սենյակում ով ինչպես է քվեարկել, որովհետեւ գաղտնիք է, այդ պատճառով այդ ժամանակվա օրինակները չեմ բերում։ 1999 թվականի որոշումը Արմենտելի վերաբերյալ, մենաշնորհից զրկելու հարցում իշխանությանը հաճո չէր, բայց ինձ ոչինչ չեն ասել։ Եվրոպական դատարանից վերադառնալուց հետո, իշխանության համար ոչ ցանկալի հայտնի գործն էր, Բուդաղյանների եւ Սուրիկ Խաչատրյանի գործը, որը կարճվել էր, Բուդաղյաններից մեկի մահվան հանգամանքով, իմ զեկուցմամբ որոշում կայացվեց, որ գործը պետք է քննվի, դատարանին հնարավորություն տվեցինք վերաբացել այդ գործը», պատմել է Ալվինա Գյուլումյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ