14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են, այս մասին Aysor.am-ին ասաց Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։

«Այո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են` դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության արդյունքում նրա ազատ արձակվելուց երկու օր հետո: Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին», – ասաց Մերի Հարությունյանը։

Թե ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ժամանակ, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուն չմեկնաբանեց՝ նշելով, որ այցելությունն անձնական բնույթ է կրել և նպատակահարմար չէ մանրամասներ ներկայացնել:

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման փաստը Aysor.am-ին հաստատեց նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը, ով ևս նույն պատճառաբանությամբ ձեռնպահ մնաց նախագահների հանդիպման մասին մանրամասներ ներկայացնելուց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ