Լուսավոր Հայաստանի ծննդյան գաղտնիքը մինչև վերջ՝ մինչև լուծարումը, հետապնդելու է այդ կուսակցությանը. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լուսավոր Հայաստանի ծննդյան գաղտնիքը մինչև վերջ՝ մինչև լուծարումը, հետապնդելու է այդ կուսակցությանը։ Սակայն դա չի խնդիրն, այդ կուսակցությունում կան անդամներ, որոնք արժանապատիվ մարդկանց տպավորություն են թողնում, որոնք այդ գաղտնիքի հետ կապ չունեն, սակայն ստիպված են կրել դրա հետևանքները։ Փաստորեն ուրիշի խաչն իրենց վրա են վերցրել։