23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շատ բարիդրացիական աշխատանքային ռեժիմ է. ԲՀԿ պատգամավորը՝ ԼՀԿ գործընկերների հետ բանակցությունների մասին

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, չեն մասնակցել Սահմանադրական փոփոխությունների նախագծի  քննարկմանը՝ հայտարարելով, որ այն հակասահմանադրական է: ԲՀԿ-ն նաև ստորագրահավաք է սկսել՝ օրենքի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: Քանի որ պակասում է 2 ստորագրություն, նրանք դիմել են ԼՀԿ–ին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մինչ այս պահն իր որոշման մասին չի հայտնել: Խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը քիչ առաջ հայտարարեց, որ վաղն առավոտյան ժամը 10։00–ինտեղի կունենա «Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը՝ վերջին իրավաքաղաքական գործընթացների և դրանց հետ կապված իրենց կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

 

Արդյոք արդեն եկե՞լ եք հանգուցալուծման՝ 168.am-ը հարցրեցինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանին:

«Բանակցություններ են ընթանում. շատ բարիդրացիական աշխատանքային ռեժիմ է: Մնացածը՝ արդեն վերջնական  դիրքորոշման մասին մեր գործընկերների՝ Էդմոն Մարուքայնը  կհայտարարի»,- հայտնեց Ա. Աբովյանը:

Հարցին՝ ովքե՞ր են բանակցում երկու կողմերից, ԲՀԿ քարտուղարը պատասխանեց. «Թույլ տվեք չմեկնաբանել, որովհետև հստակ բանակցային խմբեր չկան և բոլորս էլ ներգարվված ենք պրոցեսի մեջ»:

Ի պատասխան հարցին էլ՝ հանդիպումնե՞ր են եղել, թե՞ հեռավար եք քննարկել, նա տեղեկացրեց. «Եվ հեռակա, և հանդիպում է եղել, մենք մշտական կոնտակտի մեջ ենք մեր գործընկերների հետ»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ