14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե հետին մտքեր ունենայինք, ապա Քոչարյանի գործի քննությունն ավելի շուտ կնշանակեինք. Թոխյան

Պետք է վերաբացենք, սկսենք քննությունը, այսինքն՝ այն հիմքը, որով կասեցրել ենք, վերացել է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ Սահմանադրության համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությանը։

Նա նշեց, որ Ազգային ժոովում եղել է հերյուրանք ելույթ, թե իբր շտապ նիստ են արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը մտցրել են. «Ամոթ է, ամոթ։ Բնական մեր ընթացքով է։ Վենետիկցիների որոշումը ստացել ենք ուրբաթ։ Առաջին աշխատակարգային նիստի տաս հարցերի մեջ ավելացրել ենք մի քանի հարցեր։ Պետք է վերաբացեք, սկսենք քննությունը, այսինքն՝ այն հիմքը, որով կասեցրել ենք, վերացել է։ Իսկ մեզ ասում են՝ ափալ-թափալ։ Հլը հուլիսի 7-ին ենք նշանակել, կարող էինք ավելի շուտ նշանակել, եթե հետին մտքեր ունենայինք»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ