25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

«Պաշտոնական գրությունը հաշված րոպեներ հետո իրենց մոտ կլինի, ստորագրությունները՝ ևս». Շաքե Իսայան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ  Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ միասնաբար ՍԴ դիմելու կոչերին, գրել է. «Սիրելի ընկերներ, երեկվանից զանգեր և հաղորդագրություններ եմ ստանում մեր անելիքների վերաբերյալ: ԲՀԿ խմբակցության 26 ստորագրություններով դիմումը դեռ չկա, ինչի՞ տակ ստորագրենք: Դիմումը կլինի, մնացածի մասին կխոսենք: Սպասում ենք դիմումին` կից 26 ստորագրություններով»:

«Պաշտոնական գրությունը  հաշված րոպեներ  հետո իրենց մոտ կլինի, ստորագրությունները՝ ևս»,- 168.am–ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, ով մեզնից տեղեկացավ Դավիթ Խաժակյանի գրառման մասին:

Պատգամավորը հավելեց, որ հակասություններ կան «Լուսավոր Հայստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանի ասելիքներ մեջ.

«Պարոն Մարուքյանը ուրիշ բան էր երեկ ասել, և այս պահին էլ իրականում մեր քննարկումնրը «Լուսավոր Հայաստանի» գործընկերների հետ շարունակվում են: Մեկ ժամվա ընթացքում ընդամենը այդ ստորագրությունները կլինեն, և արդեն թող իրենք ասեն՝ ինչին են միանում և ինչին՝ ոչ, և մեկ միասնական կարծիք ասեն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ