13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Փորձ է արվում մանիպուլացնել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»․ ընդդիմադիրները չեն մասնակցի արտահերթ նիստին

Փորձ է արվում մանիպուլացնել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Արտահերթի հարցի քննարկման համար երկու ժամ է սահմանված, որով հնարավոր չէ ներկայացնել, թե ինչպիսի սահմանադրական հեղաշրջում է պատրաստվում Հայաստանում։ ԲՀԿ-ն չի մասնակցելու այս նիստին», – ասաց Զոհրաբյանը։

 

Քիչ առաջ ԲՀ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն կմասնակցի նիստին՝ իրենց դիրքորոշումը հայտնելու համար, մինչդեռ խմբակցությունը մտափոխվել է։

Ավելի վաղ, ԼՀ խմբակցությունը ևս հայտարարել էր, որ չի բացառվում՝ իրենք չմասնակցեն արտահերթ նիստին։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 13:00-ին, ԱԺ-ն Սահմանադրությունը փոխելու հարցով արտահերթ նիստ է գումարելու:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ